Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Ուկրաինայի ցույցերը նախապես ծրագրվել են, դիտարկվել է ուժային տարբերակը. ՆԳՆ

Հունվար 31,2014 19:32

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն ունի, որ զանգվածային ցույցերը նախապես ծրագրված է եղել և դիտարկվել է դրա ուժային սցենարը, հայտնել է ՆԳՆ գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Գնատիվը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ըստ նրա, հետաքննության շրջանակներում ոստիկանությունը առգրավել է մի ՏՏ ընկերության սերվեր, որը պարզվել է, որ պատկանում «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցությանը:

«Տեղեկատվությունը, որը եղել է առգրավված սերվերի վրա, և որը վերաբերում է համաուկրաինական «Բատկիվշչինա» միավորման գործունեությանը, ցույց է տալիս, որ անցած տարվա նոյեմբերի 21-ին  Կիևում սկսված զանգվածային ցույցերը ինքնաբուխ չէին, այլ նախապես ծրագրված էին: Հետաքննության տրամադրության տան կան նյութեր, որ այդ ցույցերի ծրագրման ժամանակ դիտարկվել է ուժային զարգացման տարբերակը», – ասել է Գնատիվը ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այդ նյութերում ասվում է՝ եթե ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի, հասարակության շրջանում ցույցերը մեծ արձագանք կստանան, և կխաթարվի իշխանական համակարգի և երկրի նախագահի հեղինակությունը:

Գնատիվը տեղեկացրել է, որ ստացված նյութերն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք այդ գործողությունների մեջ առկա է բռնի ուժով սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու գործոնը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031