«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնելու մասին: Այս մասին NewsBook-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանին իրազեկել ենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ունի ասելու ժողովրդին, իսկ թե ինչի մասին է խոսելու, մենք ընթացքում կիրազեկենք»,- ասաց Խուրշուդյանը:
Մանրամասները՝ NewsBook-ի կայքում