Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին /նստավայրը` ք. Մոսկվա/:
Բելգիայի Թագավորության ռազմական ներկայացուցչին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով` պարոն Տոնոյանը նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակներում:
Գեներալ Քուվելիերը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելու բելգիական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ Պաշտպանության նախարարություն