ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն