Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ինձ համար շատ տարօրինակ է». Էդգար Բաղդասարյան. «Մեդիալաբ»

Հունվար 31,2014 18:06

Մաքսային միության դեմ Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան, եթե զուգահեռներ տանենք Ուկրաինայի Եվրամայդանում և Երևանում Մաքսային միության դեմ տարվող պայքարին, ապա ի՞նչ եք արձանագրում: Ինչո՞ւ է Ուկրաինայում պայքարն այդքան սուր, արտահայտվեց, իսկ Հայաստանում` ոչ:

-Առաջինը, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ գործընթացներ են գնում, որքանո՞վ են ինքնաբուխ այդ գործընթացները, ինչքանով են, չակերտավոր ասած, ոչ կառավարելի: Եվ ես տեսնում եմ շատ հետաքրքիր իրադարձություններ, պետք է ասեմ, որ իմ գնահատականները բխում են միայն Հայաստանի Հանրապետության շահերից:

Քաղաքականության մեջ չկան ընկերներ, չկան սիրեցյալներ, կան շահեր, հետաքրքրություններ: Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ինձ համար շատ տարօրինակ է: Ես անկեղծ ասած, բացարձակ ոգեշնչված չեմ այդ Մայդանով, որովհետև այնտեղ տեսնում եմ շատ կառավարելի գործընթացներ:

Ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի մեր հետ, եթե կարողանան քանդել Ուկրաինան: Ամեն ինչ Ուկրաինայում առայժմ գնում է դեպի քաղաքացիական պատերազմ, քաղաքացիական բախում, որի հետևանքն է լինելու երկրի մասնատումը: Ինչի՞ համար դա արվում՝ բացառապես ոչ Ուկրաինայի համար:

Խնդիրը վերաբերում է Ռուսաստանը քայքայելու՝ ատլանտիկ բլոկի վաղեմի երազանքին: Եթե քայքայվի Ռուսաստանը, ի՞նչ է կատարվում մեզ հետ. ոչ մի լավ բան: Պատճառահետևանքային կապերը պետք է հաշվի առնել: Ես չգիտեմ, գուցե որոշ մարդկանց համար այս տրամաբանական շղթան այդքան էլ համոզիչ չէ, ինձ համար շատ համոզիչ է: Հայաստանում առկա հակառուսական հիստերիան և հռետորաբանությունը անհասկանալի է ինձ համար: Ընդհանրապես չեմ հասկանում Պարույր Հայրիկյանի վերջին ելույթները:

Լիքը խնդիրներ կան երկրում և այս պարագայում անհասկանալի է, որ անընդհատ կրկնում են՝ ռուսական իմպերիալիզմ, ռուսական իմպերիալիզմ: Լավ, քայքայվեց, ռուսը վերցրեց իր ռազմաբազան ու գնաց այստեղից, ու ի՞նչ: Ես չեմ կարողանում հասկանալ՝ հայ մարդ եք դուք, թե հայ չեք: Թուրքական բանակը ձախից, ադրբեջանական բանակն աջից՝ ձեռքերն ազատված, Եվրոպա՞ն է գալու պահի մեզ: Երբևիցե Եվրոպային չի հետաքրքրել ոչ մի բան, բացի իր սեփական շահից, իր շուկան ընդլայնելուց:

Երբ ասում են՝ Եվրոպական ասոցացում, իմ ծիծաղն է գալիս, այնպիսի տպավորություն է, որ իրենց շենգեն գոտի են կանչում: Մարդիկ չեն հասկանում, որ Եվրոպան ուզում է իր շուկան ընդլայնի, Հայաստանի վրա ձեռքեր թափ տվեց, որովհետև այս շուկան իրեն հետաքրքիր չի: Ուկրաինան լուրջ շուկա է: Տեսնենք, թե այսօր ինչ է արտադրում Ուկրաինան՝ ձեթ արտադրող համար մեկ պետությունն է աշխարհում, արտադրում է հրթիռներ, ռազմածովային նավեր, ինքնաթիռներ: Հենց այս երկիրը ասոցացվի Եվրոպային, այս ամենը վերանալու է, որովհետև եվրաստանդարտների խնդիր կա:

Այդ եվրաստանդարտներին անցում կատարելու համար, ըստ հաշվարկների, 180 մլրդ դոլար է պետք: Որոշ ոլորտներում Ուկրաինայի ստանդարներն ավելի բարձր են, քան եվրոպականը: Այդ ամենը վերանում է, ստացվում է, որ դու անգամ քո կոնֆետները չես կարող տանել Եվրոպա վաճառելու, Եվրոպան գալիս է ու սկսում է վաճառել իր կոնֆետները: Դա բերում է նրան, որ 2-3 տարի հետո երկիրը դառնում է աղքատ: Մի կողմ թողնենք Պուտինին, ռուսական իմպերիալիզմը, ինձ բացատրեք՝ Հայաստանը ի՞նչ է շահելու սրանից:

Հայաստանում Մաքսային միությանը միանալուն դեմ խոսողները նախ վրդովվում են, որովհետև Ռուսաստանի կողմից ճնշումներ են նկատվում Հայաստանի վրա: Շատ գործիչներ նաև հիշեցնում են պատմությունը, թե Ռուսաստանն ինչպես է մշտապես «դավաճանել» Հայաստանին: Ինչ երաշխքիներ կան, որ դա Հայաստանի համար լավ տարբերակ է:

-Նման կարծիքներն ինձ համար մանկամիտ կարծիքներ են: Լավ գործընկեր չի և այլն, լավը չի, ասեք՝ լավը ո՞րն է: Политика это искусство возможного, ասեք ձեր ընտրությունը: Լավը չի Ռուսաստանը, շատ լավ, դնենք մի կողմ, ո՞վ է լավը՝ Թուրքիան լա՞վն է, Իրանը վստահելի՞ է, Վրաստա՞նը, Իսրայե՞լը, տվեք ինձ այդ պետության անունը:

Եթե դուք ընտրություն չունեք, ներողություն, չեմ ուզում ասեմ՝ սթրվեք, հանգիստ նստեք, մեր երկրի շահերից խոսեք: Հիմա եթե դուք ուզում եք ազատվել մեկից, պետք է իմանաք, թե ումից եք ազատվում: Եվրամիությունը գալու է այստեղ ու ձեզ պաշտպանի՞:

Աստծո սիրուն, խեղկատակությամբ մի զբաղվեք ու այդ հիմարությունը մարդկանց գլուխը մի մտցրեք: Եվրամիությունը թող մի հատ ծպտուն հաներ՝ Սաֆարովից սկսած մինչև մյուս իրադարձությունները: Այո, ռուսների համար մենք սիրելի չենք, ռուսների համար մենք նույնպես գործոն ենք, մենք օգտագործում ենք իրենց, իրենք օգտագործում են մեզ:

Այստեղ սիրել, ընկեր, ընկերություն, սիրեկան, էդ բոլորը մանկամտություն է: Այսօր մենք այլընտրանք չունենք: Այո, ինձ շատ դուր են գալիս այն օրենքները, որ այս հոմոդիկտատուրայի դեմ ընդունվում են: Ես շատ կողմ եմ նրան, որ պատրիարք Կիրիլն ասում է՝ խնդրում եմ օրենքով ընդունեք, որ ամուսնությունը պետք է լինի կնոջ և տղամարդու միջև, ոչ թե տղամարդու ու տղամարդու, կնոջ և կնոջ, տղամարդու և շան միջև:

Ես չեմ ուզում, որ Իտալիայում տեղի ունեցածը կրկնվի Հայաստանում, երբ դատարանը 60 տարեկան տղամարդու և 11 տարեկան աղջնակի հարաբերությունները որպես սեր որակեց և տղամարդուն ազատ արձակեց: Նման բան ես չեմ ուզում տեսնել Հայաստանում, եթե պետք լինի, դրա դեմ զենք էլ կվերցնեմ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031