Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը դիմում է գլխավոր դատախազին եւ մատնանշում գողին

Հունվար 31,2014 17:55

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմում է դատախազությանը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը`Հմայակ Հովհաննիսյանը:

Բանն այն է, որ դեկտեմբերի 27-ին, կիրակի օրը Քաղաքագետների միության շենքի մուտքի գրանիտի սյուները գողացել են, ինչն էլ ըստ Հմայակ Հովհաննիսյանի արել է հարեւանը. «Եկել, քանդել, տարել է: Այժմ ես գնում եմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դիմում գրելու»:

«Ոստիկանություն չեմ դիմել, ինչո՞ւ մեզ մոտ ոստիկան կա՞»,- ասաց նա, պատասխանելով հարցին, թե ինչու ոստիկանությանը հաղորդում չեք տվել կատարված հանցագործության մասին:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ քանդվել են աստիճանները, շքամուտքը, եւ այս էլ, որերորդ անգամ իր գրասենյակի նկատմամբ նման դեպքեր են լինում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031