Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Բանակը Յանուկովիչին կոչ է արել անհապաղ կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը

Հունվար 31,2014 17:51

Ուկրաինայի բանակը նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրի իրավիճակը կայունացնելու համար: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքին:

«Արտահայտելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը, զինվորականները, Ուկրաինայի զինված ուժերի աշխատակիցները, որոնք ծառայություն են անցնում և աշխատում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում՝ գերագույն հրամանատարին կոչ են արել օրենքին համապատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակը կայունացնելու և հասարակության հետ համաձայնության գալու համար», – ասված է հաղորդագրությունում:

Հունվարի 27-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտնել էր, որ բանակը երկրի ներքին հակամարտություններին չի խառնվում և չի պատրաստվում մասնակցել լուծումներ գտնելուն: Լեբեդևը սադրանք էր համարել քաղաքական գործիչների կոչերը, որոնցով առաջարկվում էր բանակին օգտագործել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031