Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուներն աշխատողներից գանձում են պարտադիր կուտակային վճարները՝ առանց նրանց համաձայնության. «Փաստինֆո»

Հունվար 31,2014 17:44

Ըստ «Փաստինֆո»– ի,  40 տարեկանից ցածր տարիքի աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից պահումների մասին այսօր մամուլում տարածված մի շարք ահազանգերին քիչ առաջ ավելացավ ևս մեկը:   Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող դպրոցների մի խումբ ուսուցիչներ այսօր տեղեկացել են հաշվապահներից, որ իրենց կամքից անկախ հունվարի աշխատավարձերից պահվել են պարտադիր կենսաթոշակային գումարները:

Ըստ կենտրոնի՝ ուսուցիչները դիմել են Երևանի քաղաքապետարանին` պարզելու, թե իրավական որ ակտի հիման վրա է նման պահումն իրականացվում, երբ ուժի մեջ է ՍԴ համապատասխան որոշումը՝ Կենսաթոշակային պարտադիր վճարումների մասին օրենքի գործունեության կասեցման մասին: Ուսուցիչները նաև չեն պատկերացնում, թե ում պետք է դիմեն, որպեսզի իրենց հունվար ամսվա աշխատավարձը տրամադրվի՝ առանց կենսաթոշակային վճարների պահումների:

Սակայն պարզվում է՝ քաղաքապետարանում էլ այս հարցի պատասխանը չգիտեն: Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց.   «Ես չեմ կարծում, թե օրենքից դուրս ինչ-որ բան է արվում, բայց խորհուրդ կտամ դիմել օրենքը կիրառող լիազոր մարմնին` հասկանալու համար ապօրինի բան արվու՞մ է, թե՞ չի արվում»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031