Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Եթե Յանուկովիչը խաղաղ լուծում է ուզում, այդ օրենքները չեղյալ կհայտարարի. Յացենյուկ

Հունվար 31,2014 17:40

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենքները չեղյալ համարելու որոշումը՝ նշելով, որ դա ազդանշան կլինի, որ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների գնալ և երկրի քաղաքական ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

«Որովհետև մարդիկ չեն հավատում, որ իշխանությունները պատրաստ են խաղաղ ճանապարհով կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը», – ասել է նա:

Հունվարի 28-ին Ռադայի արտահերթ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունած 9-ը օրենքներ, որոնց մեջ՝ առճակատման պատճառ դարձած հավաքների ազատությունը սահմանափակող օրենքը: Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակն արդեն ստորագրել է որոշումները, և այն պետք է արդեն լինի նախագահի սեղանին՝ ստորագրելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031