Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվել է Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան

Հունվար 31,2014 17:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 176-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) հրամանի 1-ին կետը «կենդանի թռչնի» բառերից հետո լրացնել «(բոլոր տեսակի)» բառերով, իսկ «լրացակերերի» բառից հետո՝ «(բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),» բառերով.

2) հրամանի 1-ին կետում «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար շրջանից» բառերը փոխարինել՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից» բառերով:

2. Սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված վերը նշված ապրանքների վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031