Հունվարի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերություններին, Ռումինիայում հայ համայնքին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ-ռումինական հարաբերություններն ու Ռումինիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը: Նախարարի խոսքով՝ հայ համայնքը Ռումինիայի քաղաքական-հասարակական կյանքում ունի կարևոր նշանակություն, մշտապես պահում է իր կապը Հայրենիքի հետ, իսկ նրա ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:
Դեսպան Սորին Վասիլեն պատրաստակամություն հայտնեց համագործակցել Սփյուռքի նախարարության հետ՝ ընդգծելով, որ հայ-ռումինական հարաբերությունները ներկայումս զարգանում են բոլոր բնագավառներում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ