Օգոստոսի 2-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992 թ. ծնված Աննա Ա.-ին:
Ըստ «Փաստինֆո»– ի, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աղջկա պայուսակում հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Բերման են ենթարկվել կոշիկի նորոգման կրպակից
Օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, Երևանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկվել 1976 թ. ծնված Վրեժ Ս.-ն և 1962 թ. ծնված Հայկ Ջ.-ն:
Նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, «Դիմեդրոլ»-ի դեղահաբ և բամբակյա խծուծներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում