Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Քեշիշյան. «Զազրախոսությանը ոչ մի կերպ չեմ վերաբերվում»

Հունվար 31,2014 16:52

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հերթական հյուրը պետք է լիներ «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» եւ այլ ֆիլմերի ու նախագծերի ռեժիսոր ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Պարոն Քեշիշյանին նաեւ մենք էին հարցեր ուղարկել: Ու քանի որ ասուլիսը ինչ-ինչ պատճառներով չի կայացել, Հրաչ Քեշիշյանը Aravot.am-ին ուղարկել է իր հարցերի պատասխանները:

Մասնավորապես խնդրել էինք պատասխանել, արդոք պատասխանատվություն զգո՞ւմ է դասականներին անդրադառնալիս, եւ չի՞ կարծում, թե մեկ ուրիշը նույն գումարով ավելի լավ կնկարեր: Նաեւ հետաքրքրվել էինք, թե ինչպես է վերաբերվում քննադատություններին:

«Ես պատասխանատու եմ իմ արածի համար եւ չեմ կարող ասել, թե ի՞նչ կաներ մեկ ուրիշը։ Մասնագետների (կինոքննադատներ, թատերագետներ, պրոդյուսերներ) մասնագիտական գնահատականին շատ մեծ ուշադրությամբ եւ հետեւողականությամբ եմ վերաբերվում, իսկ զազրախոսությանը չեմ վերաբերվում որեւէ կերպ»,- ասաց ռեժիսորը:

Ասուլիսի չկայանալու վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի էջում համապատասխան գրառում կա: Այնտեղ,  ասվում է.«Այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսը» Հրաչ Քեշիշյանի հետ չի կայանա, քանի որ նա հրաժարվեց մասնակցել հաղորդմանը՝ նպատակահարմար չհամարելով պատասխանել օգտատերերի հարցերին և, մասնավորապես, նշելով. «Որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը»: Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ձևաչափը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին հյուրի՝ մեր ուղիղ եթերում պատասխանելն է: «Ազատություն»-ը տվյալ դեպքում չի որոշում հարցի բովանդակությունը, այդ թվում՝ դրա սրությունը կամ դրանում առկա հեգնանքը, այլ ընդամենը հետևում է, որպեսզի այն չպարունակի անձնական վիրավորանք, սպառնալիք, բռնության կոչ և այլ արտահայտություններ, որոնք թվարկված են մեր կանոնակարգում: Նման արտահայտությունների առկայության դեպքում հարցերը ջնջվում են մեր կողմից: Լինում են նաև հարցեր, որոնք թեև Facebook-ում չեն ջնջվում մեր կողմից, սակայն չեն էլ հնչեցվում եթերում, քանի որ, չհակասելով հանդերձ մեր կանոններին, չեն առնչվում հաղորդման հյուրին կամ նրա գործունեությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հրաչ Քեշիշյանն այն դեպքն է, երբ ասում են` Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան….

  2. ՀԱՅՈՒՀԻ says:

    Վախեցա՞ր գնալ, Հրաչ ջան, էդքան պլոճիկ չունեցա՞ր։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031