Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանձինս Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների՝ ՀՀ բանտում բանտարկված է ՀՀ անկախությունը, խիղճը եւ արժանապատվությունը». Արթուր Սաքունց

Հունվար 31,2014 16:42

«Եթե մինչ այժմ քաղբանտարկյալների գոյությունը պայմանավորված էր տվյալ պահին գործող ռեժիմի հետ անհամաձայնության հարցում միայն, ապա Շանթ Հարությունյանին համարում եմ Հայաստանի Հանրապետության կամ ռեժիմի տեսանկյունից քաղբանտարկյալ, այլ նաեւ նա քաղբանտարկյալ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության հրահանգով, որովհետեւ Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ կազմակերպած ակցիան առաջին լուրջ քաղաքացիական ակցիան էր ընդդեմ Մաքսային միության անդամագրման վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշմանը: Այսինքն՝ մենք ունենք մի նոր իրավիճակ, երբ  Հայաստանում քաղբանտարկյալներն ի հայտ են գալիս մեկ այլ երկրի շահերի պաշտպանության տեսակետից»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պարոն Սաքունցի խոսքերով՝ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքացիական ակցիայից հետո առաջին անգամ ռեժիմը բացարձակապես ակնհայտ ասում է, որ ինքը կատարում է պուտինյան Ռուսաստանի պահանջը եւ թույլ  չի տալու, որ Հայաստանում լինի քաղաքական այլախոհություն.

«Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ դուրս եկավ Հայաստանի անկախության համար, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության համար եւ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատազրկության է ենթարկված՝ կալանքի ձեւով: Հանձինս Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների՝ Հայաստանի Հանրապետության բանտում բանտարկված է ՀՀ անկախությունը, խիղճը եւ արժանապատվությունը: Իսկ մենք՝ պայմանականորեն դրսում գտնվողներս, չենք կարող մեզ ազատ զգալ, քանի որ դա իրապես մարտահրավեր է յուրաքանչյուրիս համար»:

Երգահան, պոետ Էդուարդ Զորիկյանը զավեշտ է համարում, երբ քաղաքացին դուրս է գալիս հրապարակ եւ հայտարարում, որ ինքն արժանապատվություն ունի եւ այդ պատճառով իրեն ձերբակալում են.

«Այս ի՞նչ երկիր է, որտեղ ո՛չ դատարան կա, ո՛չ փաստաբան կա. Մեկը վախենում է դատել, մյուսը՝ պաշտպանել, բոլորը սպասում են, որ վերեւում նստած որեւէ մեկը ի՞նչ կասի: Էլի կնայեինք, կասեինք ՝ լա՛վ, թագավոր է, նախագահ չի, բայց երբ որ ինքն էլ նայում է՝ Մոսկվան ի՞նչ կասի դա արդեն պատկերացումից դուրս է»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031