Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ մարտի 28-ի որոշումից հետո մարդկանցից գանձելո՞ւ են 3 ամսվա 5 տոկոսները

Հունվար 31,2014 16:18

Ներկայումս շատ է քննարկվում այն հարցը, թեև ՍԴ-ն որոշ կետերով կասեցրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը, բայց հնարավոր է նաև, որ երեք ամիս հետո, մարտի 28-ի որոշումից հետո այն անձանցից, ովքեր ծնվել են 1974-ից հետո, գանձվի նախորդ երեք ամիսների աշխատավարձերի 5 տոկոսները:

Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանից հետաքրքրվեց` հնարավո՞ ր է օրենքը հետադարձ ուժ ունենա, և իրոք, այդ գումարները գանձվեն: Նա չբացառեց այդ հանգամանքը, բայց միևնույն ժամանակ հավանականությունը ցածր գնահատեց:

Իրավաբանը, մասնավորապես, փոխանցեց հետևյալը. « Իհարկե, հնարավոր է, որ գանձվեն այդ երեք ամսվա գումարները, եթե մարտի 28-ին ՍԴ-ն հայտարարի, որ օրենքը ուժի մեջ է: Առավել հավանական տարբերակն այն է, որ եթե անգամ ՍԴ-ն մերժի օրենքի հակասահմանադրականության մասին դիմումը, ապա ՍԴ-ն կարող է ասել, որ օրենքի կիրառությունը սահմանվում է որոշման ընդունման օրվանից: Այստեղ էլ այլ հարց կառաջանա. այն մարդիկ, որոնց հաշվից գումարներ են փոխանցել, նրանք կասեն, թե հետ տվեք մեր փողերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031