«Կոչել ենք «գինի լի՛ց», որովհետեւ ծնունդ է, ծնունդ է այն մարդկանց, ովքեր դուրս են գալու հրապարակ ու ասելու են՝ «մենք ենք տերը մեր երկրի», «ազատ, անկախ Հայաստան», «ես հայ եմ, ես արժանապատվություն ունեմ»,- այսօր՝ հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պոետ, երգահան Էդուարդ Զորիկյանը:
Միջոցառումը տեղի է ունենալու կիրակի՝ փետրվարի 2-ին, 13:00 Ազատության հրապարակում:
Վրեժ Զատիկյանը հայտնեց, որ միջոցառմանը ներկա է լինելու պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, որը կխոսի Հայաստանի պատմության եւ Գարեգին Նժդեհի մասին, իր երգերն ու բանաստեղծությունները կկատարի Էդուարդ Զորիկյանը.
«Մեր միջոցառման նպատակն այն է, որ ծնողները, ընտանիքները իմանան, որ մենակ չեն, որ իրենց պես մտածող հայեր կան ու մենք եկել ենք տոնելու իրենց բարեկամների, իրենց ամուսինների, եղբայրների իսկական հայ լինելը, որ իրենք գաղափարների համար պատրաստ են այդ քայլերն անելու»:
Կարդացեք նաև
Իսկ Էդուարդ Զորիկյանը, պատմելով փետրվարի 2-ին սպասվող միջոցառման մասին, բացականչեց. «Ծնունդ ենք նշելու, գինի ենք լցնելու, քեֆ ենք անելու Ազատության հրապարակում, թո՛ղ գան բռնեն մեզ էլ ձերբակալեն:»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ