Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով մնացել է դատական մեկ նիստ

Հունվար 31,2014 14:51

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը կարճ ընդմիջում հայտարարեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի, նրա ընկերների գործով: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը զգուշացրել էր, որ ուշացումով է ներկայանալու դատարան: Րոպեներ հետո պաշտպանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց, որ չի կարող ընդհանրապես ներկայանալ նիստին եւ պատճառների մասին պատշաճ կներկայացնի հաջորդ դատական նիստի ժամանակ: Դատարանը հետաձգեց նիստը եւ հաջորդը նշանակեց փետրվարի 20-ին:

Այսօր սպասվում էր, որ պաշտպանական ճառերից հետո ռեպլիկով հանդես կգա տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, որին կհետեւեն վերջին խոսքերը, եւ հնարավոր է՝ դատավորը մտներ խորհրդակցական սենյակ՝ ակտ կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031