«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, նախկին ոստիկանապետ, գեներալ–մայոր Սուրեն Աբրահամյանը:
– Պարոն Աբրահամյան, օրերս Մեղրիի մաքսային անցակետում մոտ 1 տոննա հերոին հայտնաբերվեց: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս էր հնարավոր այդքան մեծ քանակությամբ թմրանյութ անցկացնել սահմանը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե այս անգամ փորձ է արվել նման խմբաքանակի թմրանյութ անցկացնել, ապա մինչ այդ էլ, իհարկե՝ ոչ մեծ քանակությամբ, նման դեպքեր եղել են և հաջողություն են գրանցել:
– Անկեղծ ասած, այս դեպքը մտորումների տեղիք է տալիս, որովհետև եթե խոսքը 1 տոննա հերոինի մասին է, դա արդեն հանցավոր աշխարհի պրոֆեսիոնալ կարտելների, սինդիկատների մակարդակով խնդիր է: Բայց դրանք էլ այդքան պրիմիտիվ, առանց երաշխիքների փորձ չէին անի անցկացնել այդքան թմրանյութ: Բոլոր դեպքերում ես զերծ կմնամ ավելորդ մեկնաբանություններից: Եթե ես իրավիճակին լիարժեքորեն չեմ տիրապետում, չեմ կարող ավելի բան ասել:
– Կարծիքներ հնչեցին, որ այդքան թմրանյութ առանց որոշ անձանց «բարձր հովանավորության» հնարավոր չէր լինի անցկացնել սահմանը: Ձեր կարծիքով՝ նմանօրինակ գործարքների հովանավորները իրավապահ մարմինների ներկայացուցիչնե՞ր են, քաղաքական դեմքե՞ր, թե՞ բոլորովին այլ անձինք:
– Գիտեք, ես մի քիչ կասկածում եմ: Եթե, ասենք, մաքսատան աշխատողները լինեն միջին կամ բարձր կարգի, ապա ես կարծում եմ՝ նրանք առյուծի սիրտ չեն կերել, որ նման գործարքի մեջ մտնեն: Կամ էլ նրանք ահավոր թերահավատ տպավորություն կամ կարծիք ունեն մեր իրավապահ համակարգի նկատմամբ. նկատի ունեմ մաքսայինի աշխատողներին: Ես ավելի խորը գնացող պատճառներ չեմ ուզում փնտրել: Եկեք բավարարվենք այնքանով, ինչ ունենք: Փառք ու պատիվ այն աշխատողներին, ովքեր կարողացել են այդ դեպքը բացահայտել:
Կարդացեք նաև
Սոնա Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում