Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը երեկ մեկնաբանությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Սահմանին և շփման գծում վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի արդյունքում կան զոհեր զինծառայողների շրջանում: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին», – ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
«Կարծում ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», – հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Արման Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում