Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու է ՀՀ շուկայում ապրանքի մեծ մասը թուրքական. «Ա1+» (տեսանյութ)

Հունվար 31,2014 14:13

Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները ինչ-որ առումով դրական ազդեցություն ունեցան: Կարծում է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Այժմ, երբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն որոշակիորեն կասեցրին Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, պարոն Ղազարյանը համոզված է` շարիաթի նորմերով կառավարվող Իրանը կվերարժեւորի իր հարաբերությունները, իսկ ՀՀ-ն արդյունքում կշահի. «Ավելի շատ իրանցիներ են գալիս, երեւի համոզվեցին, որ ՀՀ-ն հարեւան երկրներից ամենահավատարիմը մնաց: Հայաստանն ամենաուշը ենթարկվեց այդ սանկցիաներին»:

Իրանագետ Արմեն Իսրայելյանն ասում է. «Այդ հնարավորություններն իրանցի գործարարները ՀՀ-ում բաց են թողել` իրենց ներդրումները կատարելու առումով: Իրանի դեսպանը քննադատեց իրանցի գործարարներին, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ չունենալով այնքան էլ լավ հարաբերություններ, ՀՀ շուկայում ապրանքների մեծ մասը թուրքական ապրանքներ են»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031