Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքում կենսոլորտային տարածք կստեղծվի

Հունվար 31,2014 14:07

Բնապահպանության նախարարության այս տարվա գերակա խնդիրներն են` Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրումն ու Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրի իրականացումը: Այս մասին այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նրա ներկայացմամբ` 2014 թվականի համար պետական բյուջեով հատկացվել 2.3 միլիարդ դրամ. իրականացվելու է 23 ծրագիր:

Նախարարի խոսքերով` տարեկան 60 միլիոն դրամ է հատկացվում պետբյուջեից Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար: Ծրագրով նախատեսվում է լիճ բաց թողել մոտ 166 հազար 600 Գեղարքունի մանրաձուկ, եւ 200 հազար ամառային իշխանի մանրաձուկ:

Նախարարության մյուս գերակա խնդիրը` Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրով, ինչպես ասաց նախարարը, նախատեսվում է UNESCO-ի չափանիշներին համապատասխան կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի նախապատրաստումը: Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արեւիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը, եւ 20 հուշարձան: Այս ծրագրի համար նախատեսված է 8.25 միլիոն եվրո, նախարարությունն իրականացրել է ծրագրի իրագործման հայտերի մրցութային փուլը, առաջիկայում էլ կհայտարարվի իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ:

Արամ Հարությունյանի մամուլի ասուլիսի մանրամասներն` առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031