Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օջալանը հա՞յ է. Մեկնաբանում է Սարգիս Հացպանյանը

Հունվար 31,2014 13:52

Հրապարակվել է Քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի բաց նամակ-կոչը՝ ուղղված հայ ժողովրդին, ինչի բովանդակությունը այսօր «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում ներկայացրեց վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Օջալանը առերեսման կոչ է անում: Նամակում նա նշում է` «Հայ ժողովրդի դեմ ուղղված եւ անցած հարյուրամյակում իրականացված ցեղասպանության ծրագիրը այս զազրելի քաղաքականության ամենադաժան օրինակներից է: Հայ ժողովրդի հետ իրականացված ու նրան այս վիճակին հասցրած իրողությունը տիպիկ ցեղասպանություն է»:

Սարգիս Հացպանյանը նշում է, որ Պոլսի «Ակոս» շաբաթաթերթում երեկ տպագրված, Իմրալը բանտից ուղարկված Աբլուլահ Օջալանի նամակում նա այնուամենայնիվ ցեղասպանություն բառն է ասում. «Օջալանն ամբողջ մեղքը գցում է Արեւմուտքի վրա, նա ասում է, թե հայերն են մեղավոր, որ հավատացել են իմպերիալիստական ուժերին ու ապրել այդ ցավը: Նամակում շեշտվում է, որ այդ ամենից հետո հայերի այսօրվա ապրելը հրաշք է:
Օջալանը նաեւ նշում է, որ այժմ հայկական լոբբինգները ներքին գործերին միջամտում են, որովհետեւ ուզում են տրաքացնել հաշտեցման պրոցեսը»:

Սարգիս Հացպանյանը անդրադառնալով Օջալանի ինքնությանը ասաց, որ նա ծնվել եւ մեծացել է հայկական գյուղում, որտեղ բոլորը հայախոս են, գյուղի մյուս կեսը դավանափոխ հայեր, ասորիներ ու մուսուլման քրդեր են: Եվ երբ Օջալանի ինքնության մասին բարձրաձայնվում է, թե հայ է, անունը փոխված է եւ այլն, նա այս ամենին երբեք չի արձագանքել, այսինքն`չի հերքել, բայց չի էլ հաստատել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031