Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի եւ ՀՀ կառավարության դեմ գործը հետաձգվեց

Հունվար 31,2014 13:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի հիվանդության պատճառով այսօր չշարունակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը:

Այն նշանակվեց փետրվարի 17-ին:

Հայցվորը պահանջում է Պատասխանողից՝ Յուրի Վարդանյանից և ՀՀ կառավարությունից անհատական իրավական ակտը՝ աշխատանքից ազատելու իր հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը:

Սպասվում էր, որ կողմերը դատարանին կներկայացնեին իրենց ապացույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031