Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ շատ են այն երիտասարդները, ովքեր տարել են սրտի վիրահատություն

Հունվար 31,2014 13:20

Սիրտ– անոթային համակարգի հիվանդությունները երիտասարդացել են։ Դրա պատճառը վատ սովորություններն են՝ ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, նստակյաց կյանք վարելը։ Այս մասին հայտնեց սրտաբան Տիգրան Պողոսյանը՝ «Երկու երես» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա պնդմամբ եթե 10 տարի առաջ այս հիվանդություններից բողոքում էին 50 անց մարդիկ, ապա հիմա 20 տարեկան մարդկանց մոտ նկատվում են սիրտ–անոթային համակարգի հիվանդություններ։ Այժմ շատ են այն երիտասարդները, ովքեր տարել են սրտի վիրահատություն։

Տ. Պողոսյանը ավելացրեց նաև, որ այժմ հասուն բնակչության մոտավորապես 50%–ի մոտ առկա է սրտի իշեմիկ հիվանդություն։

Տ. Պողոսյանը նշեց նաև, որ այս հարցում մեծ դեր ունի գենետիկ գործոնը, և այն մարդիկ պետք է առավել զգույշ լինեն, ում ծնողները ունեն այդպիսի հիվանդություններ։
Նա նշեց նաև, որ, ըստ ուսումնասիրությունների, այդ հիվանդությունների առաջացմանը նպաստում են կերակրի աղը և մսամթերքը, իսկ օգտակար է բուսական կերը, սակայն մսամթերքը և աղը չպետք է լիովին բացառել ռացիոնից։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ այժմ մեր շարժունակությունը հասցրած է մինիմալի՝ մենք համարյա ամբողջ ժամանակ նստած ենք։ Ըստ նրա այժմ խախտված են բոլոր նորմերը, որոնք մշակվել են մարդուն առողջությունը պահպանելու նպատակով։ Աշխատանքային օրը , որը պետք է լիներ 8 ժամյա, այժմ միշտ չէ, որ այդպես է, արձակուրդի ժամանակահատվածը այժմ միշտ չէ, որ 21 օր է։ Ըստ Մ. Մադաթյանի՝ այս նորմերը մշակված են՝ ելնելով մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, և այս նորմերի խախտումը չի կարող չազդել առողջության վրա։
Մ. Մադաթյանը հավելեց նաև որ մեծ սթրեսի ազդեցությունը, որից խուսափել հնարավոր չէ։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031