Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

Հունվար 31,2014 13:04

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում 9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե 9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կահույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ: Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի վրայով սառնասրտորեն անցավ ու այդպես էլ չանդրադարձավ, թե այդ գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»: Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն մեծ-մեծ խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝ թքած ունեք կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում փտող, միլիոններ արժեցող գույքի վրա:

Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ պատասխանել, թե ինչ է լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SMBAT says:

    Պարզ երևումա թե օվ անձնական շահ ունի 27 դպրոցից:Ինչ դուրսա եկել դպրոցից մինչև այսօր հանգիստ չի տալիս ներկայիս տնօրեն Ս.Սարգսյանին և խանարում դպրոցի համականոն աշխատանքին….կողքից հետևելով պարզ երևում է բախշյանի նկատառումները…Ուզում է տնօրենին հեռացնի աշխատանքից և իր ուզած մարդուն տեղավորի տնօրեն , որ դպրոցին ինքը տիրապետի, ինչ ուզի անի, ոնց արել է իր տնօրեն եղած ժամանակ…
    Մի բան են ուզում ասեմ և պահանջեմ՝ հանգիստ թող 27 դպրոցը բախշյան…………….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031