Բրազիլացի մարմնամարզուհի, միեւնույն ժամանակ ֆրիսթայլի ազգային հավաքականի անդամ Լաիս Սոուզան, որ պատրաստվում էր հանդես գալ Սոչիի օլիմպիական խաղերում, Գտնվում է կրիտիկական վիճակում եւ պայքարում է կյանքի համար:
Սոլթ-Լեյք-Սիթիում մարզումների ժամանակ նա մեծ արագությամբ բախվել է ծառին եւ վնասել ողնաշարը: Բժիշկներն առայժմ նրան պարալիզացված չեն համարում, սակայն այդ տարբերակը չեն էլ բացառում: Այս պահին մարզուհին շնչում է արհեստական սարքով, չի կարողանում խոսել: Մտավախություն կա, որ Սոուզան, հնարավոր է, այդ վիճակում մնա ամբողջ կյանքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի
Բարի լավություն մազուհուն…