Ստեղծվել է նոր քաղաքացիական շարժում` «Ընդդեմ ապօրինի շինությունների», որի անդամներն այսօր «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում հանդես եկան հայտարարությամբ, կապված իրենց անելիքների հետ:
Շարժման բոլոր անդամներն ապօրինություններից տուժած մարդիկ են՝ Անի Մանդալյան, Անդրանիկ սարկավագ Մանուկյան, Գոհար Սահակյան, Վարդան Ավետյան, Սուսաննա Բաղդասարյան:
Անի Մանդալյանի ձեւակերպմամբ`այս շարժումը ստեղծվել է նրա համար, որպեսզի նմանատիպ խնդիրներ ունեցողներն իմանան, թե իրենք ում դիմեն: Նա նշեց` «Ես պայքարելու եմ ապօրինությունների դեմ, որովհետեւ այս քաղաքի բնակիչ եմ ու այսօր այնպիսի կառուցապատում է արվել Երեւանի կենտրոնում, որ շնչելու հնարավորություն չկա ու, եթե հանկարծ երկրաշարժ լինի՝ մարդկանց չեն կարողանա փրկել ստեղծված անհարմարությունների շնորհիվ»:
Մանրամասներն` առաջիկայում
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ