Հունվարի 29-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1987 թ. ծնված Ազնիվ Մ.-ն և հաղորդում է տվել, որ իրենց տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Վարդուհի Խ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն