«Եթե մենք որոշել ենք միանալ Մաքսային միությանը, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղենք», Պրահայում հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«ՉԻ» – Եթե ասենք «շտապողը տղա չի ունենում»՝ մի տեսակ սիրուն բան չի ստացվի, ուստի հիշեցնենք ռուսական ասացվածքը. «շտապելը լավ է ոջիլ բռնելու ժամանակ»։ Իսկ ընդհանրապես՝ շտապելը միշտ չէ, որ լավ է։ Մաքսային միության անդամներն, օրինակ, կարգին զվարճանում են Հայաստանի շտապողականության վրա։ Եվ դա պատահական չէ. ռուսական մեկ այլ ասացվածք կա՝ «կշտապես՝ մարդկանց կծիծաղեցնես»։
Շտապելը լավ չէ հատկապես այն դեպքերում, երբ դեռ մի կարգին չգիտես էլ, թե դեպի ուր ես շտապում։
Մաքսային միությանն անդամակցելու հարցում, օրինակ, հենց այդպիսի վիճակ էր. սկզբում Սերժ Սարգսյանը հայտարարեց այդ մտադրության մասին, իսկ հետո կառավարության անդամները հերթով հայտարարեցին, թե կուսումնասիրեն ու կպարզեն՝ Հայաստանի համար լա՞վ է դա, թե վատ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում