Հունվարի 30-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սվինեց թաղամասում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Սպանդարյան փողոցի թիվ 17 երկհարկանի փայտե տունը (պատկանում է Վ. Մ.-ին և Վ. Ա.-ին):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.51-ին, մարվել` 02.00-ին:
Ամբողջությամբ այրվել են առաջին և երկրորդ հարկերի գույքը, տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):
ԱԻՆ