Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժուռնալիստներն այնքան արագ են փոխվում, որ չենք հասցնում անգամ դեմքերը հիշել». «Իրատես de facto»

Հունվար 31,2014 11:18

Հատված Լյովա Խաչատրյանի (ԱԺ ԲԿՀ խմբակցության անդամ) հարցազրույցից:

ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր՝ ո՞ւմ կնոջն է սիրում Լյովա Խաչատրյանը՝ սուրճը գազօջախին դնելուց, կովը կթելուց, վերադառնալուց հետո, երբամուսնացած չէ։

– Եթե ես պառլամենտում ասեի՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, երևի որոշ լրագրողներ ու ֆեյսբուքյան հայեր կգային կհարցնեին, թե՝ էդ ո՞ր գյուղն է, որտեղ բոլորը փայտահատ են և կանգնել-գերան են կոտրում։

Վերջին տարիներին էլ Աստված տվել, չի խնայել, ժուռնալիստներն այնքան արագ են փոխվում, որ չենք հասցնում անգամ դեմքերը հիշել։

Քաղաքապետի ընտրությունների ժամանակ մամուլի ասուլիս էի տալիս, իրավիճակը բացատրելու համար ասացի, որ «պատային» դրություն է ստեղծվել, որը դոմինոյում կոչվում է «ռիբա», ասուլիսի ավարտին մի լրագրող մոտեցավ, թե՝ պարոն Խաչատրյան, չե՞ք ասի՝ էն ձուկն ի՞նչ եղավ…

 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031