Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլյամ Սարոյանն ասել է Ջիվան Գասպարյանին. «Ջիվան, քո նվագը աղոթք է». «Ժողովուրդ»

Հունվար 31,2014 11:12

Հատված դուդուկահար Ջիվան Գասպարյանի հարցազրույցից:

Բացի կրտսեր Ջիվան Գասպարյանից՝ Ձեր գործի այլ շարունակողներ կա՞ն։

– Շատ լավ երիտասարդներ ունենք, եւ ամեն մեկն իր ոճով է ելույթ ունենում։ Շատ լավ նվագում են, տիրապետում գործիքին։ Բայց կարեւորը ճաշակն ու հոգին են։ Նույն դասական կամ ժողովրդական երգն ամեն մեկն իր ոճով է կատարում։ Վիլյամ Սարոյանը դուդուկահարներից առաջինն ինձ է լսել եւ ասել. «Ջիվան, քո նվագը աղոթք է»։ Սա պետք է ներսից լինի։ Ես 25 տարի Թաթուլ Ալթունյանի մոտ դաստիարակվել եմ։

Դուդուկ նվագելու համար լավ շնչառություն է անհրաժեշտ, այս տարիքում Դուք ինչպե՞ս եք կարողանում դա անել։

– Շնչառությունից, ընդհանրապես (թո՛ւ- թո՛ւ-թո՛ւ) ոչնչից չեմ դժգոհում։ Ինչ խոսք, երիտասարդ ժամանակվա աշխուժությունը մեջս չկա. կարո՞ղ եմ քսան տարեկանի հետ վազել։ Նկատի ունեմ արվեստը։ Արագությունս, կարող է, պակասել է, բայց ճաշակը, ձայնը չեն պակասել, նվազելու ոճը չի պակասել, ավելի վարպետացել է իմ նվագի մեջ… 1948թ. թվականից պրոֆեսիոնալ բեմում առանց ֆոնոգրամայի ելույթ եմ ունենում։ Ուզում եմ այսպես հեռանալ բեմից, որ ինձ միշտ լավ հիշեն, չասեն՝ ծերացել է, եւ այդպես հիշեն։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vigen says:

    1978թ․ իր այցելություններից մեկի ժամանակ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը ցանկանություն էր հայտնել լսելու լավագույն հայ դուդուկահարին։
    Մի ընկերական հավաքույթում հրավիրված էր և Վաչե Հովսեփյանը։ Մեկը մյուսի ետևից նա կատարում էր հայկական ժողովրդական երգեր, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։ Մեծ գրողը լսում էր լուռ, աչքերը բոց։ Մերթ-մերթ ամուր սեղմվում էին խուփ կոպերը, և դողում ընչանքների ծայրերը։ Վաչեն նվագում էր ներանձնացած, ներքուստ խռովված, և ասես այդ օրը դուդուկը նրա հոգու շարունակությունը լիներ, և ինքը մատներով իր սրտի լարերին էր դիպչում։ Մարեց նվագը․․․ Լուռ էին ամենքը, ու լսվեց ծերունազարդ գրողի մրմունջը․
    – Քո նվագը աղոթք է, հայու աղոթք․․․

    «Հայ դուդուկահարներ» գրքից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031