Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանների ասածները հակասում են իրար. «Ժողովուրդ»

Հունվար 31,2014 10:58

Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոսել էր բարձր աշխատավարձով աշխատատեղերի մասին։ Պատասխանելով կառավարության կողմից աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերի մասին հարցին՝ նա դեկտեմբերի 27-ին ասել էր. «Ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը եւ ինչ պետք է անենք, որ այն հիմնարար ձեւով լուծվի։ Առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ։ Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է։ Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է»։

Սակայն նույն Տիգրան Սարգսյանն ամիսներ առաջ պնդում էր, թե Հայաստանում կան բարձր աշխատավարձով աշխատատեղեր, պարզապես մարդիկ չեն ցանկանում աշխատել։ 2012թ. նոյեմբերի 16-ին նա Տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել՝ չնայած, որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»։

Իսկ 2013թ. փետրվարի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, շարունակել էր իր միտքը. «Հայաստանում կան բազմաթիվ աշխատանքի վայրեր, որտեղ մարդկանց հրավիրում են աշխատանքի… Մենք ունեք բարձր աշխատավարձով աշխատատեղեր, օրինակ՝ վերջերս էներգետիկայի նախարարությունը հայտարարություն արեց, որ 150 հազար դրամով Վանաձորի քիմիական գործարանում աշխատանքի են հրավիրվում մասնագետներ, բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»։

Այս հարցում վարչապետից ետ չէր մնացել Սերժ Սարգսյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ հասցրել էր իր հերթին ժողովրդին մեղադրել ծուլության մեջ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031