Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը, ըստ ռուս վերլուծաբանի, ուզում է վերակենդանացնել նախկին Խորհրդային միությունը. «Հայկական ժամանակ»

Հունվար 31,2014 10:54

Առանց Եվրասիական տնտեսական միության ստեղծման Ռուսաստանը չի կարող գոյատեւել եւ հենց սրա համար էլ հիմա Ռուսաստանի նախագահը անում է ամեն ինչ, որպեսզի իր շուրջ հավաքի մի քանի երկրների եւ ստեղծի միասնական տնտեսական, հետագայում էլ տնտեսա-քաղաքական տարածք:

Երեկ նման տեսակետ է հայտնել այս օրերին Հայաստանում գտնվող ռուսական «Օդնակո» հայտնի լրատվական- վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը։

Նա ներկայացրեց այն հիմանական պատճառները, ինչի հիման վրա որոշում Է կայացվել ստեղծել Եվրասիական տնտեսական տարածք, եւ թե Ռուսաստանի ինչին է պետք Հայաստանը։ Ըստ այդմ, Ռուսաստանն իր կողքին այսօր ունի Բելառուսին եւ Ղազախստանին, որոնց հետ միասին ստեղծել է Մաքսային միությունը, իսկ 2015 թվականին էլ, ինչպես վերջերս պաշտոնապես հայտարարվեց, Եվրասիական տնեսական միությունը կաշխատի։ Հայաստանը եւ Ղրղըզստանը ցանկություն են հայտնել միանալ այդ երկրերին։ Հայաստանն ինտենսիվորեն է գնում ՄՄ։

«Ճանապարհային քարտեզը» արդեն իսկ ստորագրված է, ինչից բխում է, որ մոտ երեք ամսից պատրաստ կլինի եւ կստորագրվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Մաքսային միության այլ երկրներով ընդլայնման նախաձեռնողը, Սորոկինի խոսքերով, Մոսկվան է, քանի որ վերջինս, ավելին` քան ՄՄ անդամ մյուս երկրները, հանդիսանում է միության հիմնաքարը եւ ձգտում, անում է ամեն ինչ՝ ստեղծելու միասնական տնտեսական տարածք։ Հետխորհրդային տարածքի պետություններն իր կողքին հավաքելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ վերլուծաբանի, ուզում է վերակենդանացնել նախկին Խորհրդային միությունը եւ դրա համար օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն։ Սորոկինի խոսքերով, Ռուսաստանը պատմական միսիա՝ այսպես ասած, պարտք ունի շտկելու այն հիմար քայլը, որը թույլ է տվել քսան տարի առաջ։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031