Մինչ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը հաղթանակ են տոնում կենսաթոշակայինի վերաբերյալ ՍԴ-ից կասեցման որոշում «պոկելու» առիթով, հարկային տեսուչները գործատուներին համոզում են այնուամենայնիվ գանձել 1974 թվականից հետո ծնված աշխատողների աշխատավարձերի 5 տոկոսը։ Չգանձողները տույժ ու տուգանքի չեն ենթարկվելու, քանի որ ՍԴ հունվարի 24-ի որոշմամբ կասեցված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը, որը պատասխանատվություն էր սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացնելու համար։
Սակայն սա չի նշանակում, որ կուտակայինի գումարներն ընդհանրապես չեն փոխանցվելու, եւ եթե 2 ամսից՝ մարտի 28-ին կայանալիք դատաքննության արդյունքում ՍԴ-ն այնուամենայնիվ հակառակ որոշումը կայացնի, ապա գործատուները պարտավոր են լինելու փոխանցել այս երկու ամսվա համար կուտակված վճարները։ Այսպես են բացատրում գործատուներին իրենց տարածքային հարկային տեսուչները, հորդորելով պահումներ կատարել աշխատողներից, սակայն փոխանցումներ առայժմ չկատարել։ Այն հակադարձումը, թե օրենքը հետադարձ կիրառության ենթակա չէ, թույլ փաստարկ է հարկայինի աշխատողների համար։
ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանն էլ, որի հեռախոսը երեկ չէր լռում այս նույն հարցով հետաքրքրվողների զանգերի պատճառով, հայտնեց. «Կասեցումը նշանակում է, որ օրենքը չի գործում։ Իսկ ՍԴ որոշումը վերջնական է՝ հունվարի 24-ից մինչեւ մյուս դատաքննությունը։ Հետեւապես, այս ժամանակահատվածին վերաբերող կուտակայինի գումարները գանձելու պահանջներն իրականում անօրինական են»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում