Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պարտադիր կուտակայինը չվճարեն՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության. «Հայկական ժամանակ»

Հունվար 31,2014 10:42

Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես՝ առնվազն մինչեւ մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը։ Հոդվածներից մեկով, հիշեցնենք, տույժ-տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը։ Ու ստացվում է, որ ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ այդ գումարը չփոխանցելու համար գործատուն պատասխանատվության չի ենթարկվի, ինչն էլ ազատում է պարտավորությունից։

Կենսաթոշակային այս համակարգի դեմ պայքար ծավալողների շրջանում ՍԴ-ի վերը նշված որոշումը ոգեւորություն մտցրեց եւ գնահատվեց որպես փոքր հաղթանակ։ Բայց երեկ պարզեցինք, որ գործատուների հետ պարզապես տուն-տունիկ են խաղում։ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն եւ պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը։

Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»։ Եվ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊեԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, եւ գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի։ Իսկ եթե գործատուն լրացնում է այղ դաշտը, ապա պետք է նաեւ աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը։

Մի խոսքով, ստացվում է այսպես. եթե գործատուն մինչեւ ՍԴ-ի վերջնական որոշումը չվճարի իր աշխատողի պարտադիր կուտակայինը, ապա տույժ-տուգանքների չի ենթարկվի, բայց միեւնույն ժամանակ, գործնականում ստիպված է աշխատողից պահել, քանի որ հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հիշեցի հին մի ասացվածք , այնպես որ սահմանադրական դատարան, քաղաքացիական իրավունք, դրանք մեր երկրում զուտ ձևական ատրիբուտներ են, որ ցույց տանք որ մենք էլ ենք պետություն, բայց ոչ մենք պետականության արժեքը չիմացող, պետականությունը ներսից քանդող, երկրի ունեցվացքն ու ժողովրդին մի խումբ իշխանավորների շահերին ծառայող ցեղախմբի ենք վերածվել: Մենք չկարողացանք իշխանավորին հասկացնել , որ Դուք պարտավոր եք հարգել մարդու իրավունքը և պաշտպանել քո քաղաքացու շահը, որ մարդը իրեն ինքնավստահ զգա իր երկրում: Դու հարգելի պետություն իմ փոխհարեն որոշում կայացնելու իրավունք չունես, ես ուզում եմ իմ համեստ աշխատավարձով իմ երեխայի այսօրվա հոգսը հոգամ, թույլ տվեք մենք տնօրինենք մեր աշխատանքի արդյունքը:

  2. Վահան says:

    ֆիզիկական նողկանք եմ զգում ՀՀ հարկային ու մաքսային համակարգի աշխատողներից, հատկապես վերնախավից….

  3. Վահան says:

    հլը էդ նկարի դեմքի արտահայտությանը նայեք…

  4. Путин В.В. says:

    Այսինքն խնդիրը ոչ թե օրենքի խախտման, այլ լրացվող ձևաթղթի օրենքին ոչ համապատասխան լինելու մեջ է: Փոխեք ձևաթուղթը, մինչև օրենքը կվավերացվի, ձեզ ով է թույլ տվել հետին թվով փաստաթղթեր պատրաստել և վատնել պետական միջոցները` իմանալով որ օրենքը գնալու է սահմանադրական դատարան: Ցինիզմի գագաթնակետն ա. Մարգատս չէր անջատվում, դրա պատճառով ընգա ձորը (շատ նման իրավիճակ ա): Կամ պետեկամուտների կոմիտեն ինչ գործ ունի կուտակային թոշակի հետ? Եթե սա հարկ ա, ուրեմն համաձայն ՀՀ Օրենքների այն չպիտի նվազեցնի մարդկանց աշխատավարձը, այսինքն այդ հարկաբաժինը պիտի վճարի գործատուն: Եթե հարկ չի, ՊԵԿ-ն այստեղ անելիք չունի, ու սա ուղղակի օրինականացված ռեկետ ա, չկա ուրիշ բնորոշում: Ցինիզմը, կարծես, ՀՀ քաղաքական գործիչների մոտ գործելաոճի ավանգարդ, մոդայիկ մի ուղղություն ա դարձել…

  5. Путин В.В. says:

    Сегодня отмечается день концатрепции. Несмотря на то, что члены правительства Армении являются неудачными образцами концатрепции, тем более поздравляем их с праздником.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031