Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կպահանջի մահապատժի ենթարկել Ցառնաևին. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 31,2014 10:22

Ջոխար Ցառնաևի դատավարության ամսաթիվը դեռևս չի նշանակվել, սակայն վերջինիս ներկայացվել է 30 մեղադրանք, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեղադրանքը

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  ԱՄՆ-ի դատախազությունը կպահանջի մահապատժի ենթարկել անցյալ տարի Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող կասկածյալին:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարության, որի համաձայն Միացյալ Նահանգների կառավարությունը կպահանջի մահապատժի ենթարկել Ջոխար Ցառնաևին՝ վերջինիս մեղավոր ճանաչելու դեպքում:

Դաշնային կառավարությունը հազվադեպ է պահանջում մահապատժի ենթարկել կասկածյալներին և 1988 թվականից ի վեր՝ այն ժամանակից, երբ ավարտվել էր ԱՄՆ-ում մահապատժի ենթարկման մորատորիումը, մահապատիժ է պահանջել սպանություն իրականացնելու մեջ մեղավոր ճանաչված ընդամենը երեք անձի:

ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրում է ազգությամբ չեչեն Ջոխար Ցառնաևին, որը հանցագործություն իրականացնելու ժամանակ եղել է 19 տարեկան, և իր եղբայր Թամերլան Ցառնաևին ինքնաշեն երկու ռումբ պատրաստելու և Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղադրելով՝ պայթյուն իրականացնելու մեջ: Պայթյունը, ըստ մեղադրյալի, իրականացվել էր որպես վրեժխնդրություն ԱՄՆ-ի կողմից մահմեդական երկրներում իրականացվող ռազմական գործողությունների համար:
Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031