ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհել 2013 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճումներ գրանցած մի խումբ մարզիկների՝ բազկամարտիկ Աշոտ Ադամյանին, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանին, ըմբիշներ՝ Կարապետ Չալյանին, Կարեն Ասլանյանին, սամբիստներ Ջիվան Ղազարյանին, Երջանիկ Կարապետյանին:
Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ MSY.am-ի