Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ կա կաթոլիկների համայնք, և աշխարհով մեկ սփռված հայերի շարքում էլ քիչ չէ կաթոլիկների թիվը։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, թերևս դա է պատճառը, որ ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև:
Հանդիպման ընթացքում Նախագահը խոսել է նաև հարուստ ընդհանուր ժառանգության մասին՝ բավարար համարելով բազմաթիվ օրինակներից միայն Վիեննայի Մխիթարյանների և Վատիկանի Սուրբ Ղազար կղզու հիշատակումը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ ընդհանուր ժառանգության հիման վրա հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցություն է սկսվել Հայ Առաքելական եկեղեցու, Չեխիայի հոգևոր հովվության և չեխ կաթոլիկ եկեղեցու միջև։
ՀՀ Նախագահի աշխատակազմ