Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս զինվորականներին արգելվա՞ծ է իրենց աշխատավարձը ծախսել Գյումրիում

Հունվար 30,2014 22:24

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա ասելով, ՌԴ իշխանությունների կողմից 102-րդ ռազմաբազայի միայն սպայական կազմին է թույլատրված  իրենց աշխատավարձը ծախսել Գյումրիում, իսկ սովորական զինծառայողներին կատեգորիկ արգելված է: Ավելին, ըստ քաղաքագետի, վերջիններս իրենց միամյա ծառայության ընթացքում նույնիսկ աշխատավարձ չեն ստանում:

«Ես ինքս եմ տեսել Շիրակ օդանավակայանում, երբ որ շարքային ռուս զինվորականը, ավարտելով իր մեկ տարվա ծառայությունը Հայաստանում, մեկնում էր Դոնի Ռոստով: Հենց օդանավակայանում բաժանեցին քարտերը, որոնց վրա կուտակված էր երկու տարվա աշխատավարձը, և ռուս սպաները ուշիուշով հետևում էին, որ հանկարծ ռուս շարքային զինվորականները չմոտենան որևիցե բանկոմատի: Թեև ինչքան գիտեմ օդնավակայանում բանկոմատ չկա էլ, բայց երբ զինվորներից մեկը մոտեցավ մեզ ու հարցրեց, թե ո՞ր բանկոմատից կարելի է օգտվել, ռուս սպան անմիջապես հրահանգեց` անցեք շարքի մեջ:

Սպայական կազմին թույլատրում են իրենց գումարները ծախսել Գյումրիում, որովհետև նրանք պայմանագրով են աշխատում և կարող են երկար մնալ Հայաստանում: Իսկ շարքային զինծառայողներին, որոնք մեկ տարի  պարտադիր ծառայության են անցնում, և որոնք ստանում են բավական բարձր աշխատավարձ մեր հայ զինվորների հետ համեմատ, կատեգորիկ արգելվում է աշխատավարձը ծախսել», ասում է Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի, թեև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի  ծախսերի 50 տոկոսը վճարում է Հայաստանի բնակչությունը,  ընդհուպ մինչև բնակկոմունալ ծախսերը, սակայն ռուսները չեն նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը.  սննդամթերքն ու զինվորական հագուստն անգամ ձեռք են բերում ՌԴ-ից`Հյուսիսային Կովկասից: Մինչդեռ, ըստ Գագիկ Համբարյանի, Ռուսաստանը որևէ այլ  երկրում, ընդհուպ Կիրգիզիայում  իր ռազմաբազան տեղադրելու համար  վարձակալական պայմանագիր է կնքում ու տվյալ երկրին գումար վճարում:

«Ռուսաստանի` Գյումրիում գտնվող  բավական մեծ ռազմաբազայից մեր տեղացի արտադրողները բացարձակ օգուտ չունեն: Եթե ռուս սպաները կան նրանց կանայք գնում են Գյումրու մի քանի խանութ կամ ռեստորան, դա չի լուծում Գյումրու բավական ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Շատ լավ կլինի, որ ռուսական ռազմաբազան իր սնունդը կամ շորերը ձեռք բերի մեր տեղացի արտադրողներից, պայմանագրեր կնքի նրանց  հետ: Մենք ունենք շատ լավ թեթևարդյունաբերական արտադրամասեր, շատ լավ մթերք արտադրող  գործարաններ: Նրանք կկարողանան ապահովել ռուսական ռազմաբազայի կարիքները», -առաջարկում է քաղաքագետը:

Նա նաև  հավելում է, որ  Հայաստանի բնակչի հաշվին ապրելով հանդերձ,  ՌԴ-ն գոնե դիվանագիտական մի նոտայով չի զսպում հայ-ադրբեջանական շփման գործում Ադրբեջանի կողմից  ագրեսիվ հարձակումները, չնայած որ ՌԴ-ն պայմանագիր  է կնքել Հայաստանի հետ` ապահովելու մեր երկրի սահմանները նաև  Ադրբեջանի ու Վրաստանի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հայերեն մեկնաբանությունները պետք է լինեն հայատառ: Չի թույլատրվում գրել տրանսլիտով:

  2. Hakob says:

    ինչ պրիմիտիվ ագիտպունկ է … ուղղակի ապշում ես, թե ինչ ցածր մակարդակի վրա է դրված հակառուսական պրոպագանդան “ամերիկայի ձայն – ազատություն” ճուտիկներում:
    ու ձեզ թվում է, թե ինչ որ մի սեփական հողի վրա կանգնած մարդ կարող է ձեր թակարդը ընկնել՞ 🙂

  3. ******** says:

    հակառուսական պրոպագանդան !!!((((((

  4. Վարդան says:

    Բավականին լուրջ և ճիշտ դիտարկումներ են քաղաքագետի կողմից: Իրոք, Ռուսաստանի համար Հայաստանը ոչ մի արժեք չունի, քանի որ վերջինս պարզապես ռուսական իմպերիալիզմի սպասավորն է տարածաշրջանում: Իսկ սպասավոր լինելու իրողությունն ակնհայտ է բոլոր բնագավառներում, ինչն արդեն դարձել է ստրկություն…

  5. гюмреци тхек says:

    սուտ է ,,,,հայ սպաները ռուս զինվորներից քիչ են ստանում դրանից գրեք ,,,, էկեք գյումրի տեսեք լավ էլ ծախսում են

  6. Դավիթ says:

    Առաջին` Ռուս զինվորը արդեն շուրջ երեք տարի է պարտադիր ժամկետային ծառայություն է անցնում մեկ այլ ոչ թե երկու տարով;
    Երկրորդ` Ցանկացած իրեն հարգող երկրի բանակ պետք է կրի իր երկրում ընդունված զինվորական համազգեստը, այլ ոչ Ճռտոի դուքյանի կարած համազգեստը- Զինվորականի համար իր երկրի համազգեստը դա ազգային պատկանելիության դրսևորում է;
    Երրորդ` Համաձայն եմ մնացած դիտարկումների հետ- հատկանշական եմ համարում Հայաստանը Ռուսաստանի սպասավորն է տարածաշրջանում-դառը ճշմարտություն է դա

  7. նունե says:

    Այդ համազգեստը այստեղ կարել չի՞ կարելի….նույն ռուսական բանակի պատվերով….դա ի՞նչ խնդիր է……

  8. Գայանե says:

    պրն Գագիկ Համբարյան, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց ասվածը իրականությանը չի համապատասխանում…և սպաները, և զինվորները ուզածիդ պես ծախսում են: գնացեք և մտեք ցանկացած խանութ մեր քաղաքում, ցանկալի է 8-րդ թաղամասում, և կհամոզվեք)

  9. Saqo says:

    Գայանե ջան շատել ճիշտ է ասում Գ.Համբարյանը…միայն 8-րդ թաղամասի խանութներով պետք չէ կարծիք կազմել,իսկ զինվոր քաղաքում ՉԿԱ:կան միայն սպաներ որոնց թիվը քիչ է…նախկինի հետ չես համեմատի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031