Բանտարկության մեջ գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտվել իր անցյալի հետ:
«Մեր ժամանակներում անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայ ժողովրդի ողբերգությունը՝ այս վիշտը սգալու համար: Թուրքիայի Հանրապետությունն անխուսափելիորեն հասուն եղանակով կմոտենա այս հարցին և հաշվի կնստի իր դառը պատմության հետ», – Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայալեզու պարբերականին հղված նամակում գրել է Օջալանը:
Իր նամակում Աբդուլլահ Օջալանը հորդորել է Թուրքիայի հայկական համայնքին օժանդակել Թուրքիայում քրդերի կողմից ներկայացվող պահանջները:
«Քուրդ ժողովրդի կողմից ազատության համար վարվող պայքարը և հայ ժողովրդի վշտի քավությունը համընկել են այս երկրում նույն իրավունքները կիսող քաղաքացիների պես ապրելու պայքարում», – նշել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» բանտարկված առաջնորդը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում