Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Կիևի ցուցարարների հասցրած վնասները. 1 միլիոն հրիվնա գյուղատնտեսության նախարարությանը

Հունվար 30,2014 21:37

«Եվրոմայդան»-ի ցուցարարները գյուղատնտեսության նախարարության գույքին մոտ 1 միլիոն հրիվնայի (գրեթե 48 միլիոն դրամ) վնաս են հասցրել, հայտնել են նախարարությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Ցուցարարները իրենց հետևից թողել են կոտրված պատուհաններ, ջարդված կահույք, բավականին շատ կեղտ և աղբ: Այժմ նախարարության շենքում վերականգնողական աշխատանքներ են տարվում… Ընդհանուր առմամբ, շենքի գրավվման պատճառով ցուցարարների հասցրած վնասը կազմում է 1 միլիոն հրիվնա», – ասվում է գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ վնասվել են նախարարության անձնակազմին, գյուղատնտեսության համալսարանների աշխատակիցներին և ուսանողներին աշխատավարձ և թոշակ վճարելու ծրագրային ապահովումներն ու սերվերը:

Հունվարի 29-ին համաձայնություն էր ձեռք բերվել, որ ակտիվիստները լքեն նախարարության շենքը, այն գրավվել էր հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031