ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին
Հարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։
Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ