Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են զբաղված ռուս զինվորականները Գյումրիում. կերուխումո՞վ

Հունվար 30,2014 21:26

Aravot.am-ը  քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց`ինչո՞վ է զբաղված Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, երբ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ ոչնչով չի զգում իր ռուս գործընկերոջ աջակցությունը. հայ-ադրբեջանական շփման գոտում անընդհատ լարված իրավիճակ է, անմեղ զինվորներ են նահատակվում: Իսկ փոխարենը երեկոյան ժամերին Գյումրու ռեստորաններում ու հացատներում ասեղ գցելու տեղ չկա, ռուս զինվորականները կերուխում են անում. մի՞թե վերջիններս եկել են Գյումրի կյանք վայելելու ու քեֆեր  անելու համար:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան քաղաքագետն ասաց.«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե ես հակառուսական տրամադրություններ ունեմ, որովհետև բնավ այդպես չէ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել. այստեղ ՀԱՊԿ-ն դնենք մի կողմ, որովհետև ՀԱՊԿ-ն Ռուսաստանի կողմից ստեղծված կազմակերպություն է ռազմաքաղաքական, որի անդամները ընդհանրապես իրենց արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ դրսևորում են հակահայկական կեցվածք`նույն Բելոռուսիան, միջինասիական մահմեդական հանրապետությունները:

Երբևիցե մենք չպիտի մտածենք, որ նրանք կկանգնեն Հայաստանի հանրապետության կողքին, բայց մենք ունենք առանձին պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, որի համաձայն ՌԴ-ն ոչ միայն պետք է պաշտպանի հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը, այլ նաև պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Եվ էստեղ իրոք շատ տարօրինակ է, որ 102-րդ ռազմաբազան, լինելով տեղաբաշխված Հայաստանի տարածքում, կենտրոնը Գյումրին է իհարկե, բացարձակ չի արձագանքում այն կոպիտ միջադեպերին, որոնք գրանցվում են հայ-ադրբեջանական սահմանի Տաուշի հատվածում:

Գոնե ՌԴ-ն, որին Հայաստանը թույլ է տվել իր ռազմաբազան ևս 40 տարի տեղաբաշխել Հայաստանի հանրապետությունում, պիտի դիվանագիտական փորձեր կատարի և սթափեցնի ադրբեջանական իշխանություններին: Հասկանում եք, այդ նույն ադրբեջանցիները այստեղ, այնտեղ հրճվանքով ասում են, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսվելու դեպքում Ռուսաստանը իրավունք չունի միջամտել այս կոնֆլիկտին, որովհետև ԼՂՀ-ն Հայաստանի տարածք չէ: Բայց մենք տեսնում ենք բացեիբաց լկտիություն հարևանների կողմից, որովհետև նույն պաշտոնական Բաքուն բացեիբաց ագրեսիայի է ենթարկում Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական գործընկերոջը Հարավային Կովկասում: Եվ ինչպես ես ասացի, Ռուսաստանը նույնիսկ դիվանագիտական ճանապարհով չի սթափեցնում Ադրբեջանին, սա է տարօրինակը»:

Ռուս զինվորականների կերուխումի հետ կապված էլ քաղաքագետն ասաց, որ  ՌԴ-ի իշխանությունների կողմից  102-րդ ռազմաբազայի միայն սպայական կազմին է թույլատրված իրենց աշխատավարձը ծախսել  Գյումրիում, իսկ սովորական զինծառայողին կատեգորիկ արգելված է ծառայության երկու տարիների ընթացքում աշխատավարձ ստանալ, առավել ևս ծախսել Գյումրիում:

Այս թեմային կանդրադառնանք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ******** says:

    հակառուսական պրոպագանդան !!!((((((

  2. Garegin says:

    Այս մտածելակերպի արմատները ևս հեռավոր անցյալից են գալիս /տիպիկ պետականություն չունեցող ազգի ներկայացուցչի հոգեբանություն է/: Հավանաբար հարգարժան Նունեն տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Երևանի ռեստորաններում, ովքեր և ինչ գումարներ են ծախսում, ի վերջո միլիոնավոր դոլարներ են դուրս տանում այն ժամանակ, երբ սահմանամերձ գոտու բնակիչնեչը լուրջ խնդիրներ ունեն: Իսկ ինչ վերաբերվում է ռուսների կամ որևէ այլ պետության արձագանքին, ապա դա իրենց խնդիրն է, չնայած ինչ է մեզ տալիս սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսականի կամ որևէ այլ երկրի պաշտոնատար անձի կարծիքները, իմ կարծիքով ոչինչ: Թշնամու միակ սթափեցնողը մեր ժողովուրդն է, մեր հերոս զինվորն ու սահմանամերձ գոտու բնակիչնը:

  3. Mushegh says:

    Բյուզանդական ժամանակներից սկսած փաստ է որ եթե մի երկիր իր անվտանգության համար ներգրավում է այլ երկրի ապա այդ ուժերը գալիս են ու երբեք չեն գնում հերիք չէ… նրանք նաև վերացնում են այն սիմվոլիկ իշխանությունը որն իրեն պաշտպանել չի կարողանում. պատմական փաստեր են… հակառուսականությունը կապ չունի, իսկ մենք ինչ էինք սպասում որ??? ով է նրանց հրաման տվողը? նույն կենտրոնը որն ուշացավ Սումգայիթում երեք օր իսկ Կոլցո օպերացիայի ժամանակ տեղում էր և արեց այն ինչ արեց… ոչ մեկը չի ուզում հիշել որ Թաթուլ Կրպեյանին ու իր ընկերներին սպանեցին Կոլցոի ժամանակ, ու ոչ ադրբեջանական օմոնի կողմից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031