Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Կոմիտասի նոր ձայնասկավառակն ու նրան աքսորից փրկած թուրքը

Հունվար 30,2014 20:36

Ըստ բանավոր պատմությունների, Կոմիտասին աքսորից փրկել է թուրք հայտնի գրող, ֆեմինիստական շարժման առաջնորդ և Թուրքիայի ազգային հերոս Հալիդե Էդիփ Ադըվարը: Գրում է «Հուրիեթ» թերթը:

Այս պատմությունը հիշելու առիթ է դարձել «Կալան Մուզիք» ձայնագրման ընկերության թողարկած «Երգարան» ձայնասկավառակը, որը պարունակում է Կոմիտասի հայերեն, թուրքերեն և քրդերեն երգերը, ինչպես նաև երգահանի ստեղծագործությունների նոտաներով ու նրա կենսագրությամբ մի գիրք:

1915թ. Ապրիլին հարյուրավոր հայ մտավորականների հետ Կոմիտասին նույնպես ձերբակալել և աքսորել էին Չանղըրը քաղաք: Ինչպես գրում է «Հուրիեթ»-ի թղթակիցը, Հալիդե Էդիփի ջանքերի շնորհիվ է, որ նրան ազատում են և ուղարկում հետ՝ Ստամբուլ:

Հալիդե Էդիփը նաև զբաղվել է հազարավոր հայ որբերի դաստիարակությամբ: Իր հիշողություններում նա գրել է, թե ինչպես էին հայ երեխաներին մահմեդականացնում:

Այս տարի նրա մահվան 50-րդ տարին է և լրագրողը հույս է հայտնում, որ այդ առիթով ավելի խորը կուսումնասիրվի Կոմիտաս Վարդապետի և Հալիդե Էդիփին առնչվող պատմությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    Հերիք է հալած իւղի պէս եւ առանց ստուգումի տեղեկութիւններ փոխանցել։ Այդ թրքուհին
    որբերով զբաղած է զանոնք… թրքացնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031