Լրահոս
Օրվա լրահոսը

«Маслом кашу не испортишь». Խոսրով Հարությունյանը`հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի մասին

Հունվար 30,2014 19:53

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբին, որի անդրանիկ նիստին ի թիվս այլ պատգամավորների ներկա է եղել նաեւ ինքը, եւ պատասխանելով մեր հարցին, թե ինչ է տալու մեզ այդ ակումբը, պատասխանեց. «Գոնե նախնական մտադրությունը այդ ակումբի ձեւավորման, կայանում է հետեւյալում, որ պետք է փորձել ստեղծել մի հարթակ, որտեղ կարող են անկաշկանդ քննարկումներ ու մտքերի բախումներ տեղի ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ու ոչ միայն դրանց վերաբերյալ: Սա կարող է դառնալ երկու կողմերի ամենատարբեր մակարդակների ներկայացուցիչների համար անկաշկանդ ու ամենակարեւորը չպարտավորեցնող ֆորմատ, եւ թե այդ շարադրանքից կողմերն ինչ կվերցնեն, ինչ կտանեն իրենց հետ` արդեն հարցի երկրորդ կոմն է: Բացի այդ`սա կարող է դառնալ նաեւ հանրային հետաքրքրությունն ունեցող հարցերը քննարկման առարկա դարձնելու միջոց, ու թե ինչպիսին կդառնա հետագայում` ժամանակը ցույց կտա»:

Դիտարկմանը, արդյոք  հիմա այդ ակումբի անհրաժեշտությունը կար, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ռուսերեն ասաց`«маслом кашу не испортишь»: Այսինքն` նման շփումները երբեք ավելորդ չեն: Օրինակ` կան միջխորհրդարանական հանձնաժողովներ, աշխատանքային բարեկամական խմբեր ու եթե այդպես վերցնենք, կստացվի մեկ-երկուսը բավարար են, բայց սրանց զուգահեռ կան բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, այդ թվում եւ երիտասարդական բլոկից եկող, որոնք, անկասկած, օգտակար են, այսինքն` սրանով  դու խնդիրը չես վատացնում, բայց հավելյալ հնարավորություններ` քննարկումների, դիրքորոշումներ արտահայտելու համար երբեք վատ չէ: Սա մի նախաձեռնություն է, որը գալիս է Ռուսաստանից հայ երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ այն կոչված է իբրեւ հավելյալ խողովակ, հնարավորություն ձեւավորել: Օգտակա՞ր է այս ակումբը` անկասկած այո,  կծառայի՞ իր նպատակին` ժամանակը ցույց կտա»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչ էլ մի մարդ էք գտել կարծիք էք հարցնում: Սրա նմանները բոլորին պատրաստ են վաճառել իրենց շահի համար

  2. Maxim says:

    Սրանցից, որից էլ կարծիք հարցնեն, բոլորն էլ նույն՝ ռոբիկն են, շեռժիկը, շաշիկը, գալուստը, թե՛
    արտաշեստը։ Սրանց մեջ ինքնատիպը՝ շմայսն է, որ ամեն պահին հիշեցնում է, որ ինքը շմայս է։
    Թեպետ սրանցից յուրաքանչյուրը շմայսից ոչնչով չի տարբերվում,՝ բացի դեմագոգությունից, բայց
    իրեց՝ ռետինե խողովակի տեղ են դնում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031