Ուկրաինական արմատներով Հոլիվուդի դերասանուհի Միլա Յովովիչը անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը»
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կկարգավորվի:
«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ես հավատում եմ իմ աննման ժողովրդին ու գիտեմ, որ նրանք խաղաղ լուծումներ կգտնեն», – գրել է դերասանուհին Թվիթերի իր էջում:
Միլա Յովովիչը ծնվել է Կիևում 1975թ.: 5 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է Լոնդոն, այնուհետև ԱՄՆ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ