Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդ»-ն ու «Ալեքս Գրիգ»-ը հետ են ընկել

Հունվար 30,2014 18:41

1000 խոշոր հարկատուների ցանկում որոշ փոփոխություններ են եղել

«Հայռուսգազարդ» ընկերությունը, որը ներկայումս վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա», խոշոր հարկատուների ցանկում մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հարկեր վճարած 1000 խոշոր հարկատուների ցանկը: Անցյալ տարի  «Հայռուսգազարդ»-ի զբաղեցրել է Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` հարկային մարմնին վճարելով 34,933,416.2 դրամ: Կոմբինատը  մաքսայինին վճարել է 2,928,780.7, դրամ, շահութահարկ, եկամտահարկ էլ` 16,640,762.3 դրամ, անուղղակի հարկերն էլ` ԱԱՀ,  ակցիզային հարկ, կազմել են 5,086,514.4 դրամ:

«Հայռուսգազարդն» անցյալ տարի վճարել է  35,705,766.8 դրամ:

Նախորդ տարի Ղ-Տելեկոմը նույնպես իր վճարած հարկերով առաջ է անցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունից, որը 2012-ին ավելի շատ հարկ էր վճարել, քան անցյալ տարի: Ղ-Տելեկոմը հարկային մարմնին վճարել է 29,109,140.0 դրամ: «Ալեքս Գրիգ»-ը` 4,014,377.3 դրամ:

«ԱրմենՏել» ընկերությունը, որը խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է` Արմենիա Տելեֆոն կոմպանի, հարկային մարմնին վճարել է 14,833,497.3 դրամ:

2012-ին բջջային կապի այս օպերատորը վճարել է 9,012,535.0 դրամ: Չնայած դրան նա 2013-ին էլ ցանկում գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Նախանցյալ տարվա տվյալներով «Ֆլեշ» ընկերությունը, վճարել է  466,296.6 դրամ, անցյալ տարի` 1,064,717.8 դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը 2012-ի համեմատությամբ մեկ հորիզոնականով առաջ է եկել իր վճարած հարկերի չափով անցյալ տարի ավելի շատ հարկ է վճարել, քան 2012-ին: Էլցանցերն անցյալ տարի վճարել է 9,995,068.4 դրամ: 2012-ին` 6,862,144.5 դրամ:

«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը 2013-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 352,953.2 դրամ, չհաշված մաքսային մարմիններին վճարած 8,707,468.9 դրամը, ուղղակի եւ անուղղակի հարկերը, հաստատագրված հարկերն ու այլ պարտադիր վճարները: Ցանկի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ընկերության վճարած հարկերը կազմել են 378,436.7 դրամ, մաքսային մարմնին այս ընկերությունը վճարել է 7,718,320.6 դրամ: ԱԱՀ եւ ակցիզային հարկն էլ կազմել է 7,523,779.7 դրամ: Նկատենք, որ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ը 2012-ին նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակում չի եղել:

«Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ընկերությունը, հարկայինին վճարել է 5,036,801.9 դրամ, Մաքսայինին` 2,224,174.4 դրամ, 2,728,290.1 ընկերության ուղղակի հարկերն են կազմել: ԱԱՀ-ն եւ ակցիզային հարկերը` 1,931,156.9 դրամ, այլ հարկեր ընկերությունը վճարել է  2,601,529.3 դրամ:
2012-ին «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»-ը հարկայինին վճարել է 3,154,216.8 դրամ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031