Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մարդաքանակի նվազման պատճառով թանկացել են տաքսի ծառայությունները

Հունվար 30,2014 18:37

Մեկ շաբաթ է` Գյումրու անհատ տաքսու վարորդները թանկացրել են իրենց ծառայության գինը` նվազագույն գին սահմանելով 600 դրամը` նախկին 500 դրամի փոխարեն: Օրինակ` Գյումրու կենտրոնական շուկայից մինչև մարզպետարանի մոտակայք, որը մոտ 3-4 կիլոմետր է, և տաքսու վարորդները շատ դեպքերում վատ էին զգում անգամ այդ 500 դրամը գանձել, հատկապես երբ տեղափոխում էին որևէ հեռուստաընկերության նկարահանող խմբի, այժմ ամենաքիչը պահանջում են 600 դրամ, երբեմն նաև մինչև 700-800 դրամ: Անի թաղամասից նորակառույց Մուշ թաղամաս հասնելն է անգամ 300 դրամով թանկացել ` 500-ից դառնալով 800 դրամ:

Aravot.am-ը «Բասեն» սուպերմարկետի դիմաց գործ անող տաքսու վարորդներից մեկից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս համատարած թանկացումը. չէ՞ որ մեկ ամիս առաջ այդ նույն վարորդները ավելի խղճով էին աշխատում, ոչ բոլորն էին իրենց թույլ տալիս ճոխ գներ պահանջելու: Վարորդները, որոնք սովորաբար այս հարցին տալիս են շաբլոն , բայց միևնույն ժամանակ արդարացված, տրամաբանված պատասխան, այն է` գազն է թանկացել, ավտոպահեստամասերը և այլն, այս անգամ թերևս զարմացրեցին իրենց ներկայացրած պատճառաբանությամբ:

«Գյումրին դարձել է ուրվականների քաղաք, մարդ չի մնացել, բա ի՞նչ գիտեք որ, մարդաքանակի նվազումը բերում է թանկացման, մի ամբողջ օր կանգնում ես , հազիվ մեկ-երկու կլիենտ ես գտնում, բա կանգնելու վարձը ո՞վ պիտի տա: Փող ունեցողն էլ, գիտես, որ իր մեքենան ունի, մեր պեսների կարիքը չի զգում»:

Նշենք, որ նման հոգեբանությամբ Գյումրիում աշխատում են նաև որոշ հագուստի խանութներ, վերջիններս թանկ գներ են սահմանում իրենց ապրանքին` շատ հաճախորդներ չլինելը կոմպեսացնելով գների թանկացմամբ: Փաստորեն իրենց ծախսերը փորձում են հանել մի քանի գնողունակ հաճախորդից, որը առայժմ ստացվում է: Նկատենք, որ այդ գնողունակ հաճախորդների թվին մեծամասամբ դասվում են ռուս զինվորականներն ու նրանց կանայք:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Մարդաքանակ բառը էս ինչ բառ է, որ օգտագործվում է, ոնց որ ասի անասնագլխաքանակ, չի կարելի արդյոք օգտվել ճոխ մայրենիի ճոխ հնարավորություններից? Ի դեպ, այս տիկին լրագրողը իրեն միշտ նման աղճատույմներ է թույլ տալիս, չի հսկվում արդյոք այս ամենը խմբագրության կողմից?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031