Պարզվել է Վոլգոգրադի կայարանում և տրոլեյբուսում պայթյուններ իրականացրած մահապարտ ահաբեկիչների ինքնությունը, այսօր հաղորդել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
«Վոլգոգրադում 2013 թվականի դեկտեմբերի 29-ին և 30-ին ահաբեկչական գործողություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործով, տաք հետքերով պարզվել է երկու մահապարտ ահաբեկիչների՝ այսպես կոչված «բույնակսկյան ահաբեկչական խմբավորման» անդամների ինքնությունը՝ Ասկեր Սամեդով և Սուլեյման Մագոմեդով, որոնք ինքնապայթեցումներ են իրականացրել», – ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Դաղստանում ձերբակալվել են եղբայրներ Մագոմեդնաբի և Տագիր Բատիրովները, որոնք, ըստ ռուսաստանցի իրավապահների, մասնակցել են մահապարտ ահաբեկիչներին Վոլգոգրադ ուղարկելուն․ նրանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում:
Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում